News

24
Oct

Այսօր Սօս Սարգսեանի Ծննդեան Օրն է

sos sarkssianՀայ թատրոնի յենասիւներէն մէկը, հայ շարժանկարի նահապետը, հոգեբանական կերպարներու զուսպ վարպետը, բնորոշումներու շարքը կարելի է անվերջ շարունակել, բայց անոր ամենադիպուկ բնորոշումը, թերեւս, մէկն է` հայը : Սօս Սարգսեան այսօր կը դառնար 88 տարեկան:

«Ոչ Խորիկը կայ, ոչ Ֆրունզը, ոչ մէկը չկայ,  ձեն ձենի տուած` գնացին: Մէկ-մէկ նրանց ձայներն  ականջովս են ընկնում, ուրախացած վեր եմ թռչում, լռութիւն է: Սոսկալի բան է, երբ միտքդ ու սիրտդ ուրիշ տեղ են, դու` ուրիշ: Կարծում էք հեշտ է, երբ ընկերներդ վաղուց հեռացել են, իսկ դու շարունակում ես ապրել»:

Կեանքի վերջին տարիներուն այսպիսի խօսքեր Սօս Սարգսեանէն յաճախ կարելի էր լսել: Այսօր ան ալ չկայ, բայց կան անոր ֆիլմերը, Համազգային թատրոնն ու այն մեծ ժառանգութիւնը, որ ստեղծեց Սօս Սարգսեանը կեանքի 83 տարիներու ընթացքին:

Հայ անուանի դերասան ՀՀ ժողովրդական արտիստ Սօս Սարգսեան ծնած է 1929-ի Հոկտեմբեր  24-ին Ստեփանաւանի մէջ: 1948-ին տեղափոխուած է Երեւան եւ աշխատած Երեւանի « Պատանի հանդիսատեսի» թատրոնէն ներս, իբրեւ դերասան: 1954-ին աւարտած է Երեւանի գեղարուեստաթատերական հիմնարկի դերասանական բաժանմունքը:

1954-1991 եղած է Երեւանի Գաբրիէլ Սունդուկեանի անուան ակադեմական թատրոնի դերասան:1991-ին հիմնադրած է «Համազգային» թատրոնը: 1997-2006 եղած է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ղեկավար, 2006-էն՝ ինստիտուտի կառավարման խորհուրդի նախագահ: 2009-ին ընտրուած է ՀՀ հանրային խորհուրդի անդամ:

Նկարահանուած է քառասունէ աւելի գեղարուեստական ֆիլմերու մէջ, ինչպիսիք են՝ «Նուագախումբի տղաները», «Եռանկիւնի», «Մենք ենք մեր սարերը», «Նահապետ», «Խաթաբալա», »Ձորի Միրօ», «Գարուն ա, ձուն ա արել», «Հեղնար աղբիւր»,  «Սոլյարիս», Հայաստանի եւ ԽՍՀՄ-ի մէջ նկարահանուած է բազմաթիւ այլ ֆիլմերու մէջ: Հայ ժողովուրդը իրաւամբ իրեն արժանացուցած է Նահապետ կոչման:

Սօս Սարգսեան կեանքէն հեռացաւ 2013-ի Սեպտեմբեր 26-ին:

Source: Yerakouyn

You are donating to : Greennature Foundation

How much would you like to donate?
$10 $20 $30
Would you like to make regular donations? I would like to make donation(s)
How many times would you like this to recur? (including this payment) *
Name *
Last Name *
Email *
Phone
Address
Additional Note
paypalstripe
Loading...