News

02
Aug

Բաց Նամակ Լոս Անճելեսի Մէջ Ամառնային Հանգիստը Անցնող Զարեհ Սինանեանին

Գանատայի, Թորոնթօ քաղաքի համայնքային եւ հասարակական
գործիչ Խորէն Մարտոյեան
բաց նամակով դիմած է Սփիւռքի գործերու գլխաւոր յանձնակատար
Զարեհ Սինանեանին, նամակը ամբողջութեամբ
կը ներկայացնենք ստորեւ.

«Բարեւ Զարեհ:
Հետդ պէտք է խօսեմ
պարզ, հասկանալի եւ տղամարդուն
վայել լեզուով:

Անկեղծ ասած, երկար եմ
մտածել այս բաց նամակի
վերաբերեալ` գրել, թէ` ոչ,
սակայն տեսնելով քո կողմից
իրականացուող քայլերը, կապուած հայկական
սփիւռքի կառոյցների հետ` որոշեցի գրել:
Չլսելու եւ չտեսնելու
տալն այն ամէնը, ինչն
ի կատար է
ածւում քո թեթեւ
ձեռամբ`
այլեւս անհնար է:

Նախ` ինձ համար զարմանալի
էր այն հանգամանքը,
թէ ինչպէս դու,
որպէս սփիւռքի գլխաւոր յանձակատար
որոշեցիր հենց այս պահին
գնալ արձակուրդ: Մեր երկիրը փաստօրէն
գտնւում է պատերազմական
վիճակում եւ թշնամու
արձակած կրակոցները ոչ միայն
Արցախում են, այլ նաեւ
ՀՀ պետական սահմանին:
Ունենք մի իրավիճակ,
երբ Թուրքիան եւ
Ազրպէյճանը համատեղ զօրավարժութիւններ
են անցկացնում Նախիջեւանում
մինչեւ Օգոստոսի 9-ը, եւ
Աստուած մի արասցէ`
ցանկացած պահի կարող է
ստեղծուել այնպիսի իրադրութիւն, որ
անհրաժեշտութիւն առաջանայ անյապաղ համախմբել
ու կոորդինացնել դրսում
գործող հայկական սփիւռքի կառոյցները
քո ղեկավարած գրասենեակի
կողմից:

Դրան միայն ու միայն
մէկ պատասխան կայ`
դու չունես պետական
մտածողութիւն, եւ չպէտք
է լինէիր Հայաստանի
պետական համակարգում, զբաղեցնելով մեր ազգի եւ
երկրի համար խիստ կենսական
նշանակութիւն ունեցող պաշտօնը:

Քեզ համար սփիւռքը սահմանափակւում
է Կլետէյլով
եւ Լոս Անճելես Նահանգով: Սակայն
հայկական սփիւռքի պատկերացումներն այլ
են հայկական դասական
սփիւռքի վերաբերեալ: Այլ են նաեւ
մեր մօտեցումները սփիւռքի
հետ տարուող աշխատանքների
վերաբերեալ, որտեղ Հայաստանի Հանրապետութիւնը
դեռեւս Հայաստան-Սփիւռք համաժողովներից,
եւ առաւել եւս`
ՀՀ Սփիւռքի Նախարարութեան
հիմնադրման օրուանից, մշտապէս եղել
է աշխարհասփիւռ հայութեան
կողքին` իր հնարաւորութեան
սահմանններում օգնել եւ օժանդակել
է հայկական համայնքներին
բազմապիսի ազգանուէր, բարեսիրական մշակոյթային ծրագրեր իրականացնելիս,
ինչպէս նաեւ դեսպանութիւնների հետ
համատեղ համակարգուած ձեւով կորդինացրել եւ
կազմակերպել է այդ
համայնքներում տարբեր քաղաքական կառոյցների
հետ աշխատանքը:

Կարծում եմ կարիք
չկայ թուարկելու այն բոլոր ծրագրերը,
որոնք իրականացուել են մինչեւ
քեզ «գործուղելը» Կլենտելից Երեւան, քանի
որ վստահ եմ,
որ գրասենեակի աշխատակիցները
յաւուր պատշաճի կարող են
ներկայացնել այն ամէնը, ինչ
տեղի է ունեցել
սփիւռքի հետ տարուող աշխատանքներում:
Ի միջ այլոց`
նախկինում կեանքի կոչուած ծրագրերի
մի մասը այսօր
էլ քո իսկ
ղեկավարած կառոյցը անուանափոխուած ձեւով
փորձում է կեանքի
կոչել:

Իսկ ինչ ունենք մենք
2018 թուականից առ այսօր
սփիւռքի հետ տարուող
աշխատանքներում: Կարող եմ վստահօրէն
պնդել` ՈՉԻՆՉ: ՈՉԻՆՉ, քանի
որ քո պատկերացումներով
դու  փորձում  ես  ապակեդրոնացնել 
աշխատանքը սփիւռքեան կառոյցների հետ,
չհասկանալով մէկ պարզ ճշմարտութիւն.
մինչ օրս դասական սփիւռքն
է եղել համայնքներում
այն շարժիչ ուժը,
որի միջոցներով են
պահպանուել հայկական եկեղեցիները, հայկական
դպրոցները, Հայկական աւանդոյթներն ու
լեզուն: Այդ կառոյցներն են
օտարութեան մէջ կեանքի ու
մահի կռիւ տալիս, որպէսզի
մեր երեխաները կարողանան
հայ մնալ` ճանաչել
հայ եկեղեցու պատմութիւնը
եւ հայ գրականութիւնը:

Շատ լաւ հասկանում եմ
քեզ, որ փորձում
ես աշխարհում արդէն
իսկ հնացած եւ
անընդունելի, յետամնաց եւ անհեռանկար
ապազգային լիպերալ մօտեցումներդ մաքսիմալ
ձեւով ներմուծել Հայաստան, սակայն
այստեղ էլ  քեզ պէտք
է տխրեցնեմ`  ՉԻ
Ստացուելու: ՉԻ Ստացուելու,
որովհետեւ մենք աւանդապաշտ ժողովուրդ
ենք: ՉԻ Ստացուելու,
որովհետեւ մենք Աստծով ծնուած,
եւ Հայ Առաքելական
Սուրբ Եկեղեցու պահպանած ազգ
ենք: Որքան էլ փորձէք
կոտրել հայի գենետիկ ԿՈԴԸ
այսօրուայ քո քաղաքական
թիմի հետ միասին, միեւնոյնն
է` ՉԻ Ստացուելու:

Ժամանակի ընթացքում կը հասկանաս
նաեւ, որ արեւմտեան
սփիւռքի եւ արեւելեան
սփիւռքի հայկական համայնքներում հիմնական
շարժիչ ուժը, դա` դաշնակցութիւնն
է: Ուզես, թէ
չուզես, դա այդպէս
է, եւ եթէ
այսօր նրանք որեւէ ձեւով
չեն արձագանգում
այս ամէնին, դա
դեռ չի նշանակում.
որ համամիտ են:
Վստահեցնում եմ` շատ պարագաներում
լռութիւնը շատ աւելին է,
քան դու ի
վիճակի ես պատկերացնել:
Չմտածես, թէ
յանձն եմ առել
դաշնակցութեան պաշտպանութիւնը: Քաւ լիցի… Այդ
աշխարհասփիւռ հզօր եւ կազմակերպուած
հայկական կառոյցը իմ պաշտպանութեան
կարիքը չունի:

Ես երբեք չեմ ունեցել
կուսակցական պատկանելիութիւն, եւ չեմ
էլ պատրաստւում երբեւէ
ունենալ: 2006 թուականից մինչեւ օրս
իմ կուսակցութիւնը եղել
է Հայկական Բանակը,
որին խոնարհաբար աջակցում եւ ծառայում
եմ մինչ օրս`
տարբեր ծրագրեր
իրականացնելով սփիւռքից դէպի Արցախի
Հանրապետութիւն:

Գործող իշխանութիւնը քեզ Հայաստան բերելով,
հենց ինքն է յայտնուել
մի իրավիճակում, երբ
հոգու խորքում խորը հիասթափութիւն
է ապրում, քանի
որ կասկած չունեմ,
թէ ինչպիսի խոստումներ
կարող էիր տալ նրանց:
Օրինակ` թէ քո
նշանակումով քանի սփիւռքահայ գործարար
կարող է ներդնումներ
իրականացնել Հայաստանում, քանի սփիւռքահայ ընտանիք
կարող է վերադառնալ
Հայաստան մշտական բնակութեան, որ
այո` ՀՀ բնակչութեան
թիւը հասնելու է հինգ
միլիոնի: Սակայն յետոյ, շատ
կարճ ժամանակ անց անիրատեսական
համարեցիր այդ քո արտայայտած
նոյն միտքը:

Հաւանաբար
մտածում էիր, որ կապեր ունես
այն քաղաքում, որտեղ
որ ապրել ու
մեծացել ես, եւ ինչպէս
կարող ես օգտագործել
այդ կապերը Հայրենիքի
զարգացման գործում: Սակայն առաջինը
հենց այդտեղ
արձանագրեցինք զրօ արդիւնք: Մինչ օրս
յայտնի չէ գէթ
մէկ լուրջ սփիւռքահայ
գործարարի անուն, որը քո
գրասենեակի միջոցով ցանկութիւն է
յայտնել ներդնում կատարելու Հայաստանի
Հանրապետութիւնում:

Չկայ որեւէ մէկ առարկայական
լուրջ ծրագիր, որն իրականացուել
է այս երկու
տարիների ընթացքում քո ղեկավարած
գրասենեակի կողմից, բացի ձեր
սիմվոլիկ դարձած հեռակոնֆերանսներից
համայնքների հետ:

Չասես, թէ թագավարակը պատճառ հանդիսացաւ, որ
աշխատանքները դանդաղեն, քանզի մինչ
թագավարակը դու
եւ քո նախկինը,
որ հիմա գտնւում
է ՀՀ ԱԺ
–ում բաւարար ժամանակ ունէիք
լաւագոյնս օգտագործելու այն ահռելի ժառանգութիւնը,
որը ստացել էիք:
Այն ստեղծուել էր
զրոյից: Այո, Զարեհ, բառից
բուն իմաստով` զրոյից:

Ժառանգութիւն,
որը կայացել էր,
եւ աշխատում էր
գերմանական ճշտութեամբ: Այն ունէր լուրջ
քատրային պազա եւ պրոֆեսիոնալ
ղեկավարութիւն, որը լաւագոյնս ընկալում
էր, թէ որն
է դասական սփիւռքը
իր բոլոր կառոյցներով,
եւ ինչպէս պէտք
է աշխատել ու
կորդինացնել այդ աշխատանքը: Կառոյց,
որն իր գոյութեան
ընթացքում իրականացրել է քսանից
աւելի համահայկական ծրագրեր,
ապացուցել ու փաստել
է իր գոյութեան
անհրաժեշտութիւնը եւ պիտանելիութիւնն
ազգին, երկրին ու պետութեանը:

Աւելի քան վստահ եմ,
որ քո մօտեցումները
լրիւ այլ են:
Քոնը` եղածը եւ կայացածը
չգնահատելն ու քանդելն
է: Քոնը` քո
իսկ ղեկավարած կառոյցում
սփիւռքի հետ աշխատելու ահռելի
փորձ ունեցող, սփիւռքի «լեզուն»
եւ մտածելակերպը հասկացող
մարդկանց գործից ազատելն է:
Հասկանու՞մ ես, սփիւռքի համար,
այդ թւում` ինձ
համար անընդունելի է այն,
որ քո աշխատակիցներն
ազատւում են մի
ժամանակահատուածում, երբ ինքդ վայելում
ես քո Կլենտելեան ամառային հանգիստը:
Մարդիկ, մասնագէտներ, փրոֆէսիոնալներ, որոնք եղել են
ոչ թէ հասարակ
աշխատակիցներ, այլ իրենց գործի
իսկական ՆՈՒԻՐԵԱԼՆԵՐ: Նրանք աշխատել են
օր ու գիշեր:
Տաս տարի անընդմէջ
կապի մէջ են եղել
սփիւռքի կառոյցների հետ ամենօրեայ ռեժիմով`
գիշերը ցերեկ են արել
իսկ ցերեկը գիշեր,
եւ յիշեցնեմ` այդ
ամէնը չի ստեղծուել
եւ թրծուել մէկ
օրում, այլ ձեւաւորուել է
տարիների ընթացքում իրենց ղեկավարի
պահանջկոտութեան եւ անդադար
աշխատանքի արդիւնքում: Բայց սա դու
չես հասկանայ, այսպիսի
մօտեցումը քեզ հասու չէ…

Ինձ սխալ չհասկանաս` նրանցից
եւ ոչ մէկը
իմ պաշտպանութեան կարիքը
չունի այսօր, եւ ես
շատ լաւ հասկանում
եմ, որ քո
գրասենեակին բաժին հասաւ հաւանաբար
սփիւռքի նախարարութեան այն հաստիքացուցակը, որը
որ չէր կարող
տեղ գտնել յանձնակատարի
գրասենեակի մէջ:

Եթէ այս ամէն կրճատումները
պէտք է արուէին,
ապա ինչո՞ւ այսքան յապաղեցիր,
ինչո՞ւ չարեցիր այն ժամանակ երբ
գործուղուեցիր Կլենտէյլից Երեւան: Ինչու-ները շատ շատ
են… Եւ ամենակարեւորը`
միթէ այդ մարդիկ արժանի
չէին հասարակ ՇՆՈՐՀԱԿԱԼՈԻԹԵԱՆ իրենց
կատարած աշխատանքի եւ ծառայութեան
համար, թէ` նրանք էլ
պիտակուեցին որպէս նախկիններ որոնցից
ձերբազատուեցիր:

Իմ ամենօրեայ աշխատանքի ընթացքում
Գանատահայ համայնքի ներկայացուցիչների հետ
կարող եմ քեզ
հաւաստիացնել, որ մարդիկ
իսկապէս տարակուսած եւ զայրացած
են քո լռութեամբ:
Տարակուսած եւ զայրացած
են, որ քո
քաղաքական թիմը ՀՀ ԿԳՄՍ
ոչ բարով նախարարի
ձեռամբ ոչնչացնում է հայեցին,
ազգայինը, հայ աւանդական արժեհամակարգը,
ամէն հայկականը: Կրկնում եմ` ՉԻ
ՍՏԱՑՈՒԵԼՈՒ… Աւելին` որքան էլ
որ ՀՀ ԿԳՄՍ
նախարարը յոխորտայ եւ անուանի այն ռեֆորմ
կամ բարեփոխում , միեւնոյնն
է` ՉԻ ՍՏԱՑՈՒԵԼՈՒ:

Մարդիկ հարցնում են` «Որտեղ
է սփիւռքի գրասենեակի
արձագանգը…»: Չէ՞ որ
դու գիտես, թէ
դրսում ինչպիսի գին պէտք
է վճարի հայ
ընտանիքը, որպէսզի երեխային հայ
մեծացնի, եւ հայեցի
կրթի: Իսկ մի գուցէ
չգիտե՞ս… Որտե՞ղ է քո
մտահոգ վիճակդ այս ամէն
աղաղակող ազգադաւ անբարոյականութեան հանդէպ,
որ այդտեղ տեղի
է ունենում` աղաւաղելով
Հայոց Պատմութիւն առարկան, Հայ Գրականութիւնը`
ըստ էութեան վերացնելով
դրանք:

Պատասխան
չունես… Գիտե՞ս ինչու. որովհետեւ
դա ձերը չէ,
ձերը` «յուզանք ու զանգ»-ն է,
ձերը` կարաբինաններն են, ձերը` մելերն
են, ձերը` երեխաների
սեռական դաստիրակութիւնն է վեց
տարեկանից: Շարքը երկար է,
կարող եմ շատ
թուարկել, սակայն դու լուռ
ես, եւ լուռ
էլ կը մնաս
այս ամէն անբորայականութեան
հանդէպ, որ կատարւում
է: Սակայն մեր
տեսակը այլեւս չի կարող
լռել, որովհետեւ մերն, ի տարբերութիւն
քեզ եւ քո
քաղաքական թիմի` Ազգայինն է,
Հայոց պետութիւնն է, Հայոց
Բանակն է, Հայ
Եկեղեցին է, Հայ
աւանդական արժէքներն են, համայնքային
կառոյցներն ու կազմակերպութիւններն
են:

Նաեւ` պէտք հիասթափեցնեմ քեզ`
իմ ազգային եւ
ընտանեկան արժեհամակարգը մնայուն է ի
տարբերութիւն քոնի, որ ուշ
թէ կանուխ` երկրիցս
հեռանալու է:
Ի սէր Աստծոյ կանգ առէք,
պէտք չէ չարաշահել
Աստծոյ համբերութիւնը:
Մնաս բարեաւ:

Խորէն Մարտոյեան
Գանատայի, Թորոնթօ քաղաքի
Համայնքային եւ հասարակական
գործիչ»:

Source: Yerakouyn

You are donating to : Greennature Foundation

How much would you like to donate?
$10 $20 $30
Would you like to make regular donations? I would like to make donation(s)
How many times would you like this to recur? (including this payment) *
Name *
Last Name *
Email *
Phone
Address
Additional Note
paypalstripe
Loading...