News

21
Jan

Ըստ Փաշինեանի՝ Օտարերկրեայ Ներդրումները Աճած են 50 Տոկոսով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեան ֆէյսպուքեան իր էջին մէջ գրած է, որ համաձայն ՀՀ վճարային հաշուեկշիռի տուեալներուն, 2018 թուականի երրորդ եռամսեակին օտարերկրեայ ուղղակի ներդրումները 50 տոկոսով աճած են` 2017 թուականի նոյն եռամսեակին համեմատ:

Նախորդ տարուան երրորդ եռամսեակին ուղղակի ներդրումներու ներհոսքը (պարտաւորութիւններու զուտ ստանձնումը) կազմած է $75.5 միլիոն` 2017 թուականի $50.9 միլիոնի դիմաց:

2018 թուականի առաջին եռամսեակին օտարերկրեայ ուղղակի ներդրումները կազմած են $94.2 միլիոն, երկրորդ եռամսեակին`$8.9 միլիոն:

2018 թուականի չորրորդ եռամսեակի տուեալները (վճարային հաշուեկշիռը) դեռ չեն հրապարակուած:

 

Source: Yerakouyn

You are donating to : Greennature Foundation

How much would you like to donate?
$10 $20 $30
Would you like to make regular donations? I would like to make donation(s)
How many times would you like this to recur? (including this payment) *
Name *
Last Name *
Email *
Phone
Address
Additional Note
paypalstripe
Loading...