News

12
Jul

«Ծիրանի» Անսամպլի Համերգը «Նարեկացի» Արուեստի Միութեան Տան Մէջ

36747170_1853416141360280_6047977228862488576_o

Յուլիս 13-ին, ժամը 19:00-ին, «Նարեկացի» արուեստի միութեան տան յարկին տակ տեղի պիտի ունենայ «Ծիրանի» անսամպլի համերգային երեկոն:

«Ծիրանի» անսամպլը կ՝անդրադառնայ հայկական երաժշտութեան՝ ներառելով հայ միջնադարեան, հոգեւոր, ժողովրդական, գուսանական եւ կոմիտասեան արուեստը:

Կոմիտասի երգերը՝ «Քելեր- Ցոլեր», «Չեմ կրնայ խաղալ»,«Անտունի», «Ծիրանի ծառ»,«Կալի երգ», մայր հողի տարբեր շերտերէ քաղուած գոհարներ են, որոնցմէ ամէն մէկը իւրովի պատմութիւն է հայ մարդու կենսակերպին, տառապանքին եւ սիրոյ մասին. հայ միջնադարեան տաղերը՝ «Ակնայ պարերգերը», Սայաթ-Նովայի եւ Նաղաշ Յովնաթանի սիրոյ երգերը, նոր շունչ ստացած են Գրիգոր Առաքելեանի մշակումներուն եւ «Ծիրանի» անսամպլին մեկնաբանութեամբ:

«Ծիրանի» անսամպլը ստեղծուած է 2012-ին: Խումբը ի սկզբանէ գործիքային հնգեակ էր ՝ տուտուկ, շուի, թառ, ուտ, դհոլ գործիքներու կազմով, ուր տուտուկը հանդէս եկած է իբրեւ մենակատար, իսկ 2014-ին խումբը համալրուած է երգիչներով:

«Ծիրանի» անսամպլի երաժիշտներ`

Գէորգի Մինասեան (տուտուկ, շուի)

Դաւիթ Աւագեան (թառ)

Մարիամ Միրզոյեան (ուտ)

Գրիգոր Դաւթեան (հարուածային)

Էգա Հորսդգա (սոփրանօ)

Արտակ Ասատրեան (սօլօ տուտուկ, գեղարուեստական ղեկավար)

Մուտքը ազատ է:
Հեռ. +374 10 580105
www.naregatsi.org

Source: Yerakouyn

You are donating to : Greennature Foundation

How much would you like to donate?
$10 $20 $30
Would you like to make regular donations? I would like to make donation(s)
How many times would you like this to recur? (including this payment) *
Name *
Last Name *
Email *
Phone
Address
Additional Note
paypalstripe
Loading...