News

12
Oct

Հայաստանի Մէջ Այս Տարուայ Ինն Ամիսներուն 2016-ի Համեմատ Գնաճը Կազմած է 0.6 Տոկոս

knaj

Հայաստանի սպառողական շուկային մէջ, ընթացիկ տարուան Սեպտեմբերին՝ Օգոստոսի համեմատ՝ արձանագրուած է 0.2 տոկոս գնաճ, որ մեծապէս պայմանաւորուած է ո՛չ պարէնային ապրանքներու 1.3 տոկոս գնաճով: 2016-ի ինն ամիսներուն համեմատ՝ այս տարուան Յունուար­-Սեպտեմբերին նկատուած է 0.6 տոկոս գնաճ: Այս մասին կը վկայեն ՀՀ Ազգային վիճակագրական ծառայութեան (ԱՎԾ) տուեալները:

2017-­ի Սեպտեմբերին՝ Օգոստոսի համեմատ՝ մայրաքաղաքի մէջ սպառողական գիները աճած են 0.4 տոկոսով, հանրապետութեան` ԱՎԾ­-ի կողմէ դիտարկուող 5 քաղաքներու մէջ արձանագրուած է 0.6­0.1 տոկոս գնանկում, իսկ 5-ի մէջ պահպանուած է գիներու նախորդ ամսուան մակարդակը:

2017 Սեպտեմբերին՝ Օգոստոսի համեմատ՝ հանրապետութեան մէջ արձանագրուած է սննդամթերքի 0.2 տոկոս գնանկում, որ պայմանաւորուած է յատկապէս պտուղի եւ շաքարի ապրանքախումբերու` համապատասխանաբար 9.5 եւ 4.6 տոկոս գնանկումով:

Ընթացիկ տարուան Սեպտեմբերին՝ Օգոստոսի համեմատ` պարէնային ապրանքներու շուկային մէջ արձանագրուած է 1.3 տոկոս գնաճ, որ մեծապէս պայմանաւորուած է հագուստի եւ կօշիկի` համապատասխանաբար 5.2 եւ 6.4 տոկոս գնաճով:

2017 Սեպտեմբերին՝ Օգոստոսի համեմատ՝ վառելանիւթի գիները աճած են համապատասխանաբար` 0.8 եւ 0.1 տոկոսով, իսկ 2016 Դեկտեմբերի համեմատ՝ արձանագրուած է 11.1 եւ 13.9 տոկոս գնաճ:

 

Source: Yerakouyn

You are donating to : Greennature Foundation

How much would you like to donate?
$10 $20 $30
Would you like to make regular donations? I would like to make donation(s)
How many times would you like this to recur? (including this payment) *
Name *
Last Name *
Email *
Phone
Address
Additional Note
paypalstripe
Loading...