News

14
Sep

Հայաստանի Նախագահը Պիտի Մասնակցի Արամ Ա. Կաթողիկոսի Քահանայական Ձեռնադրութեան 50-ամեակի Ս. Պատարագին

Հայաստանի Հանրապետութեան նախագահ Արմէն Սարգսեան Սեպտեմբեր 13-ին ընդունած է Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արք. Սարգիսեանն ու կաթողիկոսարանի տեղեկատուական բաժանմունքի վարիչ Պետրոս վրդ. Մանուէլեանը:

Սրբազան հայրը հանրապետութեան նախագահին յանձնած է Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Ազգային կեդրոնական վարչութեան հրաւէրը` մասնակցելու Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա. կաթողիկոսին քահանայական ձեռնադրութեան 50-ամեակին առիթով Անթիլիասի մայրավանքի Ս. Գրիգոր Լուսաւորիչ մայր տաճարին մէջ մատուցուելիք Ս. պատարագին:

Պատարագին հրաւիրուած են նաեւ Լիբանանի Հանրապետութեան նախագահ Միշել Աունը, Լիբանանի պետական եւ քաղաքական անձնաւորութիւններ:

 

Source: Yerakouyn

You are donating to : Greennature Foundation

How much would you like to donate?
$10 $20 $30
Would you like to make regular donations? I would like to make donation(s)
How many times would you like this to recur? (including this payment) *
Name *
Last Name *
Email *
Phone
Address
Additional Note
paypalstripe
Loading...