News

24
Apr

Հայերի Նոր Ցեղասպանութիւն Մենք Թոյլ Չենք Տալու. ՀՀ Նախագահ Սերժ Սարգսեան

serj sarksian

Նախագահ Սերժ Սարգսեան ուղերձ յղած է Հայոց ցեղասպանութեան զոհերու յիշատակի օրուան առիթով: Նախագահի աշխատակազմի հասարակայնութեան եւ տեղեկատուութեան միջոցներու հետ կապերու վարչութենէն կը ներկայացնեն ուղերձը ամբողջութեամբ.

Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանութեան սուրբ նահատակների յիշատակը: Մեծ եղեռնից անցել է արդէն մէկ դարից աւելի: Ին՞չ է փոխուել: Առաջինը` փոխուել ենք մենք: Մենք վերածնուել ենք որպէս ազգ եւ որպէս պետութիւն: Մենք ապացուցել ենք մեզ եւ աշխարհին, որ թուրքական ցեղասպանական ծրագրերը տապալուել են: Արդարութեան յաղթանակի համար մեր պայքարը շարունակւում է: Ին՞չ չի փոխուել: Չեն փոխուել պաշտօնական Թուրքիայի ժխտողական կեցուածքը եւ թշնամական վերաբերմունքը հայկական ամէն ինչի հանդէպ: Սա յանցագործութեան ուղղակի շարունակութիւնն է արդէն մեր օրերում: Մասամբ փոխուել է թուրքական հասարակութիւնը: Այսօր նա իր պատմութեան մասին գիտի աւելին, քան գիտէր երէկ: Վաղը իմանալու է աւելին, քան գիտի այսօր, եթէ ի հարկէ չխեղդեն ազատ խօսքն ու մամուլը, չգնդակահարեն եւ չձերբակալեն պատգամաւորների, հասարակական գործիչների ու խմբագիրների: Ճշմարտութիւնը, թէեւ դանդաղ, բայց բացում է մարդկանց աչքերը:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Այս օրերին դեռ չեն հանդարտուել յոյզերն ու ապրումները, քննարկումներն ու վերլուծութիւնները` կապուած ապրիլի 2-ից 5-ը տեղի ունեցած պատերազմական գործողութիւնների հետ: Ադրբեջանը կրկին պատերազմ սկսեց Արցախի դէմ: Կրկին մեծ կորուստներ կրելով` հետ շպրտուեց: Ադրբեջանի իրական նպատակը կամ աւելի ճիշտ` երազանքը Արցախի գրաւումն ու հայաթափումն է, ինչի արդիւնքում Արցախի բնակչութիւնը մասամբ պէտք է բնաջնջուի, մասամբ բռնագաղթի:

Այսօր` 2016 թուականի ապրիլի 24-ին, ես յայտարարում եմ ի լուր աշխարհի. հայերի բնաջնջում կամ բռնագաղթեցում Արցախում չի լինելու: Հայերի նոր ցեղասպանութիւն մենք թոյլ չենք տալու: Մենք ասելով` նկատի ունեմ հայ ժողովրդին, նրա բոլոր հատուածներին, նկատի ունեմ հայոց միասնականութիւնը:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր, գլուխ խոնարհելով մեր անմեղ զոհերի յիշատակի առջեւ, մենք արձանագրում ենք մեր ժողովրդի բացառիկ միասնականութիւնն ու կամքը` կառուցելու ազատ, խաղաղ ու ժամանակակից երկիր, համայն հայութեան հզօր հայրենիք, ուր վերադառնում են Հայոց ցեղասպանութեան զոհերի եւ հրաշքով փրկուածների սերունդները:

Source: Yerakouyn

You are donating to : Greennature Foundation

How much would you like to donate?
$10 $20 $30
Would you like to make regular donations? I would like to make donation(s)
How many times would you like this to recur? (including this payment) *
Name *
Last Name *
Email *
Phone
Address
Additional Note
paypalstripe
Loading...