News

22
Jun

Հիթլերը Գազանանոցում. Նայիրի Զարեան (Այս օրերուն համահունչ)

download (3)

82 տարեկան Սիլվա տատիկը ԵՌԱԳՈՅՆ-ին պատմեց,- «դպրոցական տարիներուս, երբ Նայիրի Զարեան Աշտարակ այցելեց, զիս՝ իբրեւ լաւ ասմունքող կանչեցին, որպէսզի արտասանեմ Զարեանի անտիպ բանաստեղծութիւններէն մէկը»։ Ապա, Սիլվա արտասանեց հետեւեալ բանաստեղծութիւնը, որ շատ համահունչ է մեր ներկայ իրականութեան …..

Գազանանոցի վարիչը մի օր,

Առաջարկ արեց իր զինուորներին,

Որ շուտով պիտի նոր գազան բերեն,

Պատուով ընդունեն ու տեղաւորեն:

Բայց այստեղ դժուար մի հարց է ծագում,

Ո՞ր տեսակի մէջ, ո՞ր ընտանիքում,

Գուցէ վագրի մօտ` խօսեց մի ճագար,

Վագրը կատաղեց, լռի’ր անպատկառ,

Դու յանդգնում ես խնդիրը շեղե՞լ,

Ես ե՞րբ եմ այդքան այլանդակ եղել,

Տուէ’ք թող ապրի կապիկի վանդակում,

Նա Նափոլէոնին յաճախ է կապկում:

Կապիկները մեծ աղմուկ հանեցին,

Թէ մենք նման չենք այդ նենգ աղուէսին,

Որ յարձակւում է գողէ գող թաքուն,

Ինչպէս աղուէսն է մտնում հաւաբուն:

Խօսեց աղուէսը` տիփլոմատ ունենք,

Ամենայն սիրով նրան կ’ընդունենք,

Մենք էլ ենք խաբում մեր բարեկամին,

Բայց միայն սովի, կարիքի ժամին,

Իսկ սա խաբում է խաբելու համար,

Սա գողանում է գողութեան համար,

Լող տալու համար սա կ`ուզի արիւն,

Ազգակից է սա գուցէ բորենուն:

Բորենին ապշած նայեց աղուէսին,

Նրա մազերը փշաքաղուեցին,

Զրպարտում ես դու անամօթ աղուէս,

Իմ նմաններին չեմ յօշոտում ես։

Լափում եմ միայն սեփական փորով,

Բնութեան տուած ազնիւ զէնքերով։

Չունեմ բանակներ թանկ ու թնդանօթ,

Եւ ես չեմ այդքան անկուշտ անամօթ,

Կոկորդիլոսն է Հիթլերի նման։

Հիթլերը դո’ւ ես ցնդած բացբերան,

Գոռաց ահաւոր նեղոսի որդին,

Ատում եմ ես այդ ստորագարշին,

Որ առանց դաշինքի եւ ազնւութեան,

Չի կարող ապրել եւ ոչ մի գազան։

Կայ ինչպէս գիտէք փոքրիկ մի թռչուն,

Գալիս է ազատ երախս է մտնում,

Մաքրում է նա իմ լնտերս ու բերան,

Տեսե՞լ էք մի օր ես կուլ տամ նրան,

Իսկ այ Հիթլերը իսկ այդ գարշելին,

Լափում է իր թոյլ դաշնակիցներին,

Քարադրներս այնքան վախեցել,

Որ իմ երախին մօտ չեն գալիս էլ

Ինչքան ասում եմ ե’ս եմ, թռչնիկնե’ր,

Կոկորդիլոսը եւ ոչ թէ Հիթլեր,

Չէ չկայ ծոցում մեր մայր բնութեան,

Այդպիսի ստոր անազնիւ գազան,

Ես իմ կարճ խելքով այսպէս եմ կարծում,

Պէտք է կառուցել  գազանոնոցում

Առանձին վանդակ յատուկ Հիթլերին,

Գազանանոցում այդպէս էլ արին:

 

Քարադր= կոկորդիլոսի բերանը մաքրող թռչուն

Բանաստեղծութիւնը սղագրեց ԵՌԱԳՈՅՆ-ը

 

Source: Yerakouyn

You are donating to : Greennature Foundation

How much would you like to donate?
$10 $20 $30
Would you like to make regular donations? I would like to make donation(s)
How many times would you like this to recur? (including this payment) *
Name *
Last Name *
Email *
Phone
Address
Additional Note
paypalstripe
Loading...