News

31
Jan

Մինսկի Խումբի Համանախագահները Հայաստանի եւ Ատրպէյճանի Արտաքին Գործոց Նախարարներուն Հանդիպման Առաջարկ Ներկայացուցած Են

nalbandian-mamedyarovԵԱՀԿ Մինսկի խումբի եռանախագահները առաջարկած են Հայաստանի եւ Ատրպէյճանի արտաքին գործոց նախարարներուն հանդիպիլ Միւնիխի անվտանգութեան համաժողովի նախաշեմին:

Այս մասին լրագրողներու հետ հանդիպման ժամանակ յայտարարեց Հայաստանի Հանրապետութեան արտաքին գործոց նախարար Էդուարդ Նալպանտեան:

«Եռանախագահներն առաջարկել են Հայաստանի արտգործնախարարութեանը հանդիպել Միւնխենի անվտանգութեան կոնֆերանսի նախաշեմին: Առաջարկ է հնչել նաեւ  հանդիպում կազմակերպել Հայաստանի եւ Ատրպէյճանի արտգործնախարարների միջեւ: Մենք, ի հարկէ, երբեւէ չենք հրաժարւում որեւէ հանդիպումից: Բայց ինչ վերաբերում է Ատրպէյճանի նախարարի հետ հանդիպմանը, այս պահին չեմ կարող հաստատել»,- նշած է Նալպանտեան` ընդգծելով, որ յայտնի չէ, թէ այս անգամ ինչ խաղեր կրնայ ընել Ատրպէյճանը:

«Պայմանաւորւում ենք մի բան, սակայն վերջին րոպէին նրանք ձեւացնում են, որ ինչ-ինչ պատճառներով չեն կարող, անգամ մեղադրում են, որ հայկական կողմն է հրաժարւում հանդիպումից: Ասացին, որ Համպուրկում ընդհանրապէս հանդիպում չի կայացել, թէպէտ հանդիպումը եղել էր եռանախագահների ներկայութեամբ եւ արտգործնախարարների մասնակցութեամբ»,- ընդգծած է ՀՀ արտաքին գործոց նախարարը` ըսելով, որ թերեւս նախարարներու մակարդակով հանդիպում ըլլայ, եթէ Ատրպէյճան չհրաժարի:

Source: Yerakouyn

You are donating to : Greennature Foundation

How much would you like to donate?
$10 $20 $30
Would you like to make regular donations? I would like to make donation(s)
How many times would you like this to recur? (including this payment) *
Name *
Last Name *
Email *
Phone
Address
Additional Note
paypalstripe
Loading...