News

30
Mar

Մուղնի. Ծանօթանանք Հայաստանի Հանրապետութեան Քաղաքներուն եւ Գիւղերուն (լուսանկարներ)

20150416_152358-1

Մուղնին ՀՀ Արագածոտնի մարզի գիւղերէն է: Հեռաւորութիւնը Աշտարակէն 2 քմ է։

Մուղնին նաեւ ծանօթ եղած է Մղոն, Մոգնի, Մողան, Մողնի, Մուխնի, եւ Մուղնա, գիւղ անուններով:

Մուղնիի բնակչութեան մէկ մասը տեղափոխուած Մաստարա գիւղէն: Բնակչութիւնը կը զբաղի այգեգործութեամբ եւ պտղաբուծութեամբ:

Պատմամշակութային կառոյցներէն ուշադրութիւն կը գրաւէ 14-րդ դարու  Սուրբ Գէորգ եկեղեցին եւ Մուղնիի վանական համալիրը (14-17-րդ դդ.):

Վանքը ժամանակին թէ՛ քրիստոնեաներու եւ թէ՛ իսլամներու համար հանդիսացած է ուխտագնացութեան վայր: Եկեղեցին վերակառուցուած է 1661-1669 թուականներուն վարդապետ Յովհաննէսի պատուէրով: Անիկա ճարտարապետական ձեւերու գեղագիտական բարձր յատկանիշներով ուշ միջնադարու Հայաստանի լաւագոյն կառոյցներէն է։ 1999-2000 թուականներուն եկեղեցին ենթարկուած է գլխաւոր վերականգնման։

Մուղնիի վանքին մէջ պահուող սրբութիւններէն եղած են Սուրբ Գէորգի Աջը, Թադէոս առաքեալի եւ Մատթէոս աւետարանիչի մասունքները։

Ս.Գէորգ եկեղեցւոյ բակին մէջ կան քանի մը խաչքարեր: Ամենահինը` 932, նորը՝ 1975: Հետաքրքրական է, որ այս վերջին խաչքարը տեղադրուած է գիշերով, եւ ոչ ոք գիտէ, թէ ով տեղադրած է զայն:

Քասախ գետէն մինչեւ Մուղնի երկարած է մօտ 1 քմ-անոց գաղտնի ճանապարհը, որ ծառայած է ջուր բերելու, վտանգաւոր իրավիճակներու ժամանակ փախչելու եւ ձեռագիր մատեանները փրկելու համար:

Եկեղեցին եղած է նաեւ նշանաւոր սրբավայր: Այստեղ՝ բուժուելու նպատակով եկած են առողջական խնդիրներ ունեցողները:

Ս. Գէորգ եկեղեցին ունի իր կիրակնօրեայ դպրոցը, տպագիր թերթը։

Այստեղ նաև պահպանվել է շատ գեղեցիկ մի ավանդույթ: Սիրահար զույգերը նախքան ամուսնանալն այցելում են Ս. Գևորգ, սրբից օրհնություն ստանում, նոր միայն դիմում ծնողներին:

Սեպտեմբերի վերջին Շաբաթ օրը կը նշուի Մուղնիի Սուրբ Գէորգ վանքի ուխտի օրը, երբ մէկ ամբողջ շաբթուան համար եկեղեցի կը բերուի Շուրիշկանի աւետարանը։

Մուղնի գիւղի հիւսիս արեւելեան կողմը կը գտնուի նաեւ 17-րդ դարու «Կարբոյ ծով» ջրամբարը։

20150416_122907-1

mqdefault

2014-03-15 11.28.01

5_487_1299311666

mughni-15

1200px-Վանական_համալիր_Մուղնու_սբ._Գևորգ_Արագածոտնի_մարզ_(1)

Mughni,Ara2

63649da24787a0eb6160453d08c3b99b.a87f4cf9306bc1933a3398b0de0c6e7333559

Source: Yerakouyn

You are donating to : Greennature Foundation

How much would you like to donate?
$10 $20 $30
Would you like to make regular donations? I would like to make donation(s)
How many times would you like this to recur? (including this payment) *
Name *
Last Name *
Email *
Phone
Address
Additional Note
paypalstripe
Loading...