News

16
Jan

Շնորհակալ Եմ Դաշնակցութեան, Որ 130 Տարի Ազգային Մեր Դրօշը Յամառօրէն Փորձած է Բարձր Պահել. Պարգեւ Սրբազան

Հայկական երկու հանրապետութիւններու եւ ՀՅ Դաշնակցութեան քայլերգներով Արցախի Ազգային ժողովի դահլիճին մէջ սկիզբ առաւ ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովը:

Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլեանը ընթերցեց Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանի` ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովին յղած ուղերձը:  Այնուհետեւ իր օրհնանքի  խօսքը փոխանցեց Հայ Առաքելական եկեղեցւոյ Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսեան:

«Մեծարգո’ Ազգային ժողովի նախագահ,

Սիրելի’ պետական այրեր, պատգամաւորներ,

ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովի ներկայացուցիչներ,

Թոյլ տուէք ողջունել բոլորիդ, շնորհաւորել Ամանորի եւ Սուրբ Ծննդեան տօների առիթով եւ այս օրհնութեան լոյսի ներքոյ Ձեզ մաղթել բարեյաջող ընթացք:

Սրտանց ողջունում եմ Ձեզ Արցախ աշխարհում եւ ողջունում եմ Ձեր որոշումը` Ընդհանուր ժողովն Արցախում անցկացնելու: Աւետարանը մի լաւ խօսք է ասում այս առումով. «Ով ականջ ունի, թող լսի»: Սրա մէջ մեծ խորհուրդ կա…

Որոշ զուգահեռներ անցկացնեմ. ՀՅԴ 33-րդ Ընդհանուր Ժողովն է: Մեր Ազգային ժողովի անդամների թիւն էլ է 33, Քրիստոս 33 տարի ապրեց, երէկ չէ, առաջի օրն էլ Սուրբ Յովհաննէս Մկրտչի ծննդեան օրն էր, ով 33 տարեկանում նահատակուեց: Ահա Ձեզ 33 թուի հետ կապուած զուգահեռներ: Սա էլ երեւի պատահական չէ, եւ սա լաւ նշան է:

Շնորհակալ եմ Դաշնակցութեանը, որ 130 տարի մեր ազգային գործը միշտ առաջ է տարել, նահատակներ է տուել, կորուստներ է տուել, բայց ազգային մեր դրօշը յամառօրէն փորձել է բարձր պահել: Շատ շնորհակալ եմ, որ Սփիւռքի ծանր պայմաններում կարողացել էք հայապահպանման գործը բարձր մակարդակի վրայ պահել: Հայոց դպրոցը, հայոց հաւատքը, հայոց ազգային նիստուկացը, Հայ Դատի հարցերը միշտ ջանացել էք առաջ ու առաջ տանել: Ունէք ձեր իւրայատուկ մասնակցութիւնը Հայրենիքի պաշտպանութեան եւ պետականաշինութեան գործում, քաղաքական ասպարէզում, նաեւ ներդրումների ոլորտում:

130 տարի է, ինչ դուք գործում էք, եւ այսօր դուք Արցախում էք: 30 տարի է, ինչ հայոց ճակատագիրը վճռւում է այս հողի վրայ, եւ բոլորս պատասխանատւութիւն ունենք այս ճակատագրի համար: Ամէն օր լրջանալու պահն է մեզ համար: Եւ այսօր էլ մենք ձեզ հետ ունենք մեծագոյն մարտահրաւէրներ: Բոլորս էլ պիտի իրատես լինենք: Եւ այն որոշումները, որ դուք կայացնէք, վստահ եմ` իրենց մեծ ազդեցութիւնը պիտի ունենան կեանքից ներս:

Այս առումով ես ձեզ` սիրելիներս, մաղթում եմ ամենայն յաջողութիւն: Թող բարի պտուղներով աւարտուի 8-օրեայ ձեր համագումարը:

Մի զուգադիպութիւն եւս: Մենք երբեք մեր հումօրը չպիտի մոռանանք, որը մեզ պատերազմի ժամանակ միշտ օգնել է `թեթեւացնելու լարուած պահերը: 30 տարի է, ինչ Դաշնակցութիւնը վերադարձել է Արցախ: Այս տարի էլ 30 տարի է, ինչ Արցախի պատմական թեմը նորից վերադարձաւ Արցախ: Սա էլ հինգերորդ զուգադիպութիւնը, որի մէջ ես նորից լաւ նշաններ եմ տեսնում:

Ես հայցում եմ Աստծոյ օգնականութիւնը Ձեզ, սիրելի’ ընտրեալներ: Լաւ աշխատէք, լաւագոյն որոշոմները անցկացրէք կեանքի, ջանք չթափէք, եռանդ չթափէք, որովհետեւ նա է հասնում իր նպատակին, ով քրտնաջան աշխատում է առաւօտ եւ ցերեկ: Ով դա անում է, նա բարի պտուղներ, միեւնոյն է, քաղում է: Քրտինքն է, որ պտուղ է տալիս:

Ես ուրախ եմ դահլիճում տեսնել բազում հին բարեկամ, հարազատ դէմքեր, որոնց 30 կամ աւելի տարիներ ճանաչում եմ: Կրկին ողջունում եմ եւ ամենայն յաջողութիւն մաղթում Ձեզ եւ դրանով էլ մեզ` բոլորիս:

Շնորհակալութիւն»:

Source: Yerakouyn

You are donating to : Greennature Foundation

How much would you like to donate?
$10 $20 $30
Would you like to make regular donations? I would like to make donation(s)
How many times would you like this to recur? (including this payment) *
Name *
Last Name *
Email *
Phone
Address
Additional Note
paypalstripe
Loading...