News

23
Apr

Ստեփանակերտի Մէջ Տեղի Ունեցած է Ջահերթ եւ Մոմավառութիւն (լուսանկարներ)

chaherov-yert-stepanakert

Ստեփանակերտի մէջ ժամեր առաջ տեղի ունեցած է ջահերթ եւ մոմավառութիւն՝ Հայոց Ցեղասպանութեան 101 – տարեդարձին առիթով: Այս մասին կը հաղորդէ Artsakhpress.am-ը։

Ջահերթի մասնակիցները դատապարտող պաստառներով եւ «հայ զինուորը կանխեց նոր ցեղասպանութիւնը», «թուրքը մարդասպան է, ազերին` ոճրագործ», «ճանաչում», «հատուցում» վանկարկելով շարժած են դէպի Ստեփանակերտի  քաղաքային յուշահամալիր, ուր իրականացած է ոգեկոչման եւ յիշատակի արարողութիւն:

Յուշահամալիրին մէջ ջահերթի մասնակիցները վառած մոմերով պատկերած են «յիշում եմ եւ պահանջում» գրութիւնը` հայերէն եւ անգլերէն լեզուներով: Այնուհետեւ վառած մոմեր դրուած են Հայոց Ցեղասպանութեան զանգակատուն-յուշակոթողի պատուանդանին: Մոմավառութենէն ետք ջահերթի մասնակիցները հրապարակած են Թուրքիոյ կողմէ իրականացուած Հայոց Ցեղասպանութիւնը եւ Ատրպէյճանի ապրիլեան ռազմական գործողութիւնները դատապարտող յայտարարութիւն` կոչ ընելով միջազգային կառոյցներուն` դատապարտել այդ երկիրներուն գործողութիւնները: Այնուհետեւ երիտասարդները վառած են Թուրքիոյ եւ Ատրպէյճանի պետական դրօշները:

ԼՂՀ Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայեան ըսած է, որ Ապրիլ 2-էն Ատրպէյճանի նախայարձակ ռազմական գործողութիւններով սկսած պատերազմական իրավիճակը կրկին կը յուշէ, որ Թուրքիան 1915 թուականի նման կը փորձէ իր ուժերը կեդրոնացնել` այս անգամ հաշուեյարդար տեսնելու Արեւելեան Հայաստանի, մասնաւորապէս արցախաահայութեան հետ:

«Սա նորից մեզ յուշում է, որ արցախահայութիւնը, ինչպէս ժամանակին` 20-րդ դարի սկզբին կանգնած էր պանթուրքիստական ծրագրերի իրագործման ճանապարհին, այնպէս էլ այսօր փակում է թուրքական այդ նկրտումների ճանապարհը: Բարեբախտաբար արցախահայութիւնը 20-րդ դարի սկզբներին կարողացաւ դիմակայել այդ արհաւիրքին` թոյլ չտալով , որպէսզի իրագործուի նման հրէշաւոր ծրագիրը: Այսօր էլ հայութիւնն Արցախում շարունակում դիմակայել թշնամուն: Հայոց բանակի զինուորները թշնամու ապրիլեան ագրեսիայի օրերին հրաշքներ գործեցին եւ նորից աշխարհին ապացուցեցին , որ հայ մարդը պատրաստ է սեփական ճակատագիրը կերտելու իր ձեռքով , եւ որ հայը յոյսը չի դրել աշխարհի գերտերութիւնների, իսկ պետութիւնը, ժողովուրդը բանակ դարձած պաշտպանում իր երկրի սահմանները` թոյլ չտալով, որպէսզի կրկնուի 1915 թուականիցեղասպանութիւնը: Այս ամէնը պէտք է ուղերձ լինի աշխարհին, որպէսզի վերջիվերջոյ համաշխարհային հանրութիւնը գիտակցի, հասկանայ, որ թուրքի կերպարը մնացել է նոյնը եւ բոլոր տեսակի հարցերը նա փորձում է լուծել ուժի դիրքից : Արցախում հայ ժողովրդի հերոսական դիմագրաւումը թշնամական ագրեսիային ուղերձ էր աշխարհին, որ արցախահայութիւնը թոյլ չի տայ իր հետ ուժի դիրքից խօսել : Մենք միասնական կառուցելու ենք այն մեծ ապագան , որին ձգտել են մեր պապերը, նախորդ բոլոր սերունդները եւ համոզուած եմ, որ ունենալու ենք տարածաշրջանում հզօր երկիր, որի հետ բոլոր երկրները այդ թւում եւ Թուրքիան ստիպուած են լինելու հաշուի նստել»,- ըսած է ԼՂՀ ԱԺ փոխնախագահը:

«Այսօրուայ իրողութիւնները շատ վառ կերպով վկայում են, որ ոճրագործը եւ նրա ձեռագիրը չի փոխւում»,- ըսած է ԼՂՀ մշակոյթի եւ երիտասարդութեան հարցերու նախարար Նարինէ Աղաբալեանը` աւելցնելով, որ Ապրիլի առաջին օրերուն, Ատրպէյճանի յարձակման հետեւանքով Արցախի Թալիշ գիւղին մէջ, նոյնութեամբ կրկնուած է այն ինչ տեղի ունեցած է 1915 թուականին Արեւմտեան Հայաստանի մէջ:

«Նոյնն էր ոճրագործը 20-րդ դարի Արեւմտեան Հայաստանում եւ նոյնն էր նաեւ ապրիլեան քառօրեայ պատերազմի օրերին` Արցախում: Շատ կարեւոր է, որպէսզի միջազգային հանրութիւնը եւ բոլոր միջազգային կառոյցները հասկանան, որ այսօր Արցախում շնորհիւ Արցախի ՊԲ-ի երիտասարդ զինուորների` կանխուել է մի նոր Ցեղասպանութիւն: Ի հարկէ, Արցախում կանխել են այդ Ցեղասպանութիւնը, բայց այն կարող է կրկնուել մի այլ երկրում, քանի որ չի պատժուել ոճրագործը: Հայ ժողովուրդը, որն ունի այսպիսի երիտասարդութիւն իրաւունք չունի թերահաւատ լինելու իր ուժի եւ իր վաղուայ օրուայ հանդէպ»,- ըսած է Ն. Աղաբալեան:

Նշենք, որ ջահերթին մասնակցած են ԱԺ պատգամաւորներ, ուսանողներ, երիտասարդական հասարակական կազմակերպութիւններու ներկայացուցիչներ եւ Ստեփանակերտի բնակիչներ:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ ջահերթի մասնակիցները դատապարտող պաստառներով, «Հայ զինվորը կանխեց նոր ցեղասպանությունը», «Թուրքը մարդասպան է, ազերին՝ ոճրագործ», «Ճանաչում», «Հատուցում» վանկարկելով շարժվել են  դեպի Ստեփանակերտի  քաղաքային հուշահամալիր, որտեղ անցկացվել է ոգեկոչման և հիշատակի արարողություն:

Source: Yerakouyn

You are donating to : Greennature Foundation

How much would you like to donate?
$10 $20 $30
Would you like to make regular donations? I would like to make donation(s)
How many times would you like this to recur? (including this payment) *
Name *
Last Name *
Email *
Phone
Address
Additional Note
paypalstripe
Loading...