News

15
Apr

Վրաստանի Նախագահը Այցելեց Ախալքալաքի Սուրբ Խաչ Եկեղեցի

Ինչպէս կը տեղեկացնէ «Հայերն այսօր»-ը, Վրաստանի նախագահ Սալոմէ Զուրաբիշուիլին Ապրիլ 14-ին այցելած է Ախալքալաքի Սուրբ Խաչ առաջնորդանիստ եկեղեցի:  Այցը նախապէս ծրագրուած չէ եղած. նախագահը որոշած է մտնել եկեղեցի`  իմանալով, որ Հայ Առաքելական եկեղեցին կը նշէ Ծաղկազարդը:

Վիրահայոց թեմի Սամցխէ-Ջաւախքի եւ Ծալկայի ընդհանուր առաջնորդական նորանշանակ փոխանորդ Տէր Մաղաքիա վարդապետ Ամիրեան իր խօսքին մէջ բարձր  գնահատած է նախագահին  չնախատեսուած այցը` շեշտելով, որ անիկա մեծ նշանակութիւն ունի հայ-վրացական եղբայրական յարաբերութիւններուն մէջ:

Այնուհետեւ Սալոմէ Զուրաբիշուիլին ուղեւորուած է Նինոծմինտային պատկանող Փոկա գիւղ:

Լուսանկարները` jnews.am կայքին

Source: Yerakouyn

You are donating to : Greennature Foundation

How much would you like to donate?
$10 $20 $30
Would you like to make regular donations? I would like to make donation(s)
How many times would you like this to recur? (including this payment) *
Name *
Last Name *
Email *
Phone
Address
Additional Note
paypalstripe
Loading...