News

31
Jul

Տարածքներու Յանձնում Գոյութիւն Չունի. Դաւիթ Բաբայեան

david

Արցախէն Հայաստան յատուկ ջոկատային կամ բանակի որեւէ ստորաբաժանում չէ գացած, եւ որեւէ տարածքի յանձնում չկայ: Այս մասին, ըստ Tert.am-ի, յայտնած է ԼՂՀ նախագահի մամուլի խօսնակ Դաւիթ Բաբայեանը՝ մեկնաբանելով «Հիմնադիր խորհրդարան»ի տարածած հաղորդագրութիւնը:

«Երկու տեղեկութիւններն էլ անհեթեթութիւն են եւ չեն համապատասխանում իրականութեանը: Որեւէ մէկը Արցախից Հայաստան չի եկել, լինի յատուկ ջոկատային, բանակի ստորաբաժանումներ կամ այլ զինուած անձ: Մենք ունենք սահման, որին թշնամին ամէն օր սպառնում է, իսկ մեր զինուած ուժերը հսկում են մեր սահմանները: Ինչ վերաբերում է տարածքների յանձման մասին տեղեկութեանը, ապա տարածքի յանձնում չկայ: Բաւական է: Այդ թեման անընդհատ շահարկւում է,իսկ նման բան գոյութիւն չունի»,- ըսած է Դաւիթ Բաբայեան:

Նշենք, որ «Հիմնադիր խորհրդարան»ը տարածած է յայտարարութիւն, թէ տեղեկութիւններ ստացած են՝ ՊՊԾ գունդի գրաւման նպատակով Արցախէն երկու մեքենայով յատուկ ջոկատայիններ բերելու մասին եւ այդ քայլով փորձ կը կատարուի տարածքները յանձնելէ առաջ իրար հակադրել Արցախն ու Հայաստանի Հանրապետութիւնը:

 

Source: Yerakouyn

You are donating to : Greennature Foundation

How much would you like to donate?
$10 $20 $30
Would you like to make regular donations? I would like to make donation(s)
How many times would you like this to recur? (including this payment) *
Name *
Last Name *
Email *
Phone
Address
Additional Note
paypalstripe
Loading...