News

13
Feb

Տեառնընդառաջը Մեծ Շուքով Նշուեցաւ Աշտարակի Մէջ (լուսանկարներ)

 

27994281_10214068208593370_918391379_n

Այսօր, Փետրուար 13-ի, երեկոյեան ժամը 4-ին, Աշտարակ քաղաքին մէջ նշուեցաւ Տեառնընդառաջը։

Աշտարակի համայնքապետարանի, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Արագածոտնի մարզային կեդրոնի և Սուրբ Մարիանէ եկեղեցւոյ նախաձեռնութեամբ՝ Ն. Աշտարակեցիի անուան հրապարակին վրայ, հանդիսաւոր կերպով սկիզբ առաւ տօնակատարութիւնը։

Այնուհետեւ, Աշտարակի հին շուկայի տարածքին վրայ բոցավառեցաւ աւանդական խարոյկը եւ ժողովրդական երգերու ունկնդրութեամբ՝ նորապսակները դարձան խարոյկին շուրջ։ Տեառնընդառաջի ժողովրդային հանդէսը շարունակուեցաւ պարերով եւ հիւրասիրութեամբ:

Եկեղեցական թափօռը՝ անցնելով հրապարակէն ու Աշտարակի հին շուկայէն՝ հասաւ Սուրբ Մարիանէ եկեղեցի, ուր կատարուեցաւ երեկոյեան ժամերգութիւն եւ նախատօնակ։

Հաւատացեալները՝ մոմեր վառած դուրս ելան եկեղեցիէն՝  իրենց հետ տանելով Քրիստոսի լոյսը։

27994281_10214068208593370_918391379_n

28053831_10214068212353464_584624759_n

27994673_10214068210353414_1138215214_n

27750642_2033051936979311_5584650296518532972_n

 

Source: Yerakouyn

You are donating to : Greennature Foundation

How much would you like to donate?
$10 $20 $30
Would you like to make regular donations? I would like to make donation(s)
How many times would you like this to recur? (including this payment) *
Name *
Last Name *
Email *
Phone
Address
Additional Note
paypalstripe
Loading...