News

07
Mar

Տեղի Ունեցաւ «Սուրիահայ Մշակոյթի Շունչը Երեւանի ՄԷջ» Խորագիրով Բարեգործական Ցուցահանդէս-Տօնավաճառի Բացումը

85-1Մարտ 6-ին Երեւանի պետական համալսարանի բանասիրական բաժանմունքի նախասրահին մէջ բացուեցաւ Կանանց միջազգային օրուան նուիրուած «Սուրիա­հայ մշակոյթի շունչը Երեւանի մէջ» աւանդական դարձած բարեգործական ցուցահանդէս-տօնավաճառը, որ կազմակերպած է ՀՀ սփիւռքի նախարարութիւնը` «Սուրիահայերու հիմնախնդիրները համակարգող կեդրոն»-ի հետ համատեղ:

Ցուցահանդէս-տօնավաճառի բացման մասնակցեցաւ ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեան: Նախարարը շրջեցաւ տաղաւարներով, ծանօթացաւ սուրիահայերու աշխատանքներուն, բարձր գնահատեց անոնց տաղանդն ու աշխատասիրութիւնը, սպասարկման բարձր մշակոյթն ու մատուցման ինքնատիպ ոճը եւ իր հիացմունքը յայտնեց յատկապէս ձեռագործ աշխատանքներուն եւ նրբաճաշակ արծաթեայ իրերուն վերաբերեալ:

Այնուհետեւ Սփիւռքի նախարարը պատասխանեց լրագրողներու հարցերուն: Ան մասնաւորապէս նշեց.«Կազմակերպելով ցուցահանդէս-տօնավաճառներըը` ցանկանում ենք, որ սիրիահայերը Հայրենիքում ճանաչելի դառնան, նրանց աշխատանքները հասարակութեանը ներկայացնենք, որպէսզի նրանք ինտէգրուեն հասարակութեանը: Աւանդական դարձած այս ցուցահանդէս-վաճառքների ժամանակ նրանց օգնում ենք, պայմաններ ենք ստեղծում, որ ապրանքները վաճառուեն, ապրելու առումով հոգսն ինչ-որ կերպ թեթեւացնեն: Մաղթում եմ, որ աշխատանքի նկատմամբ նրանց նուիրուածութիւնը պահպանուի եւ նոյն սիրով շարունակեն աշխատել: Իսկ Կանանց միջազգային օրուայ առթիւ շնորհաւորում եմ բոլոր  հայ կանանց,  նրանք են հայ ընտանիքի, հայ տեսակի, մշակոյթի պահապանները, նրանց մաղթում եմ խաղաղութիւն, առողջութիւն, որ կարողանան պահպանել իրենց բնորոշ կէսասիրութիւնն ու ստեղծագործ ոգին, որ շարունակեն շէնացնել իրենց օճախն ու Հայրենիքը»:

Ցուցահանդէս-տօնավաճառին ներկայացուած են 60-է աւելի սուրիահայերու ձեռագործ աշխատանքներ, ոսկերչական իրեր, քաղցրաւենիք եւ այլ ուտեստներ:

Կանանց միջազգային օրուան նուիրուած ցուցահանդէս-տօնավաճառը կը գործէ Մարտ 6-7-ին, ժ.10:00-19:00:

Source: Yerakouyn

You are donating to : Greennature Foundation

How much would you like to donate?
$10 $20 $30
Would you like to make regular donations? I would like to make donation(s)
How many times would you like this to recur? (including this payment) *
Name *
Last Name *
Email *
Phone
Address
Additional Note
paypalstripe
Loading...