News

21
Aug

Տիգրան Քէոսայեանի եւ Մարգարիտա Սիմոնեանի Ֆիլմը Պիտի Ներկայացուի Նոյեմբերին

Բեմադրիչ Տիգրան Քէոսայեան աշնան ռուսական շարժապատկերի սրահներուն մէջ պիտի ներկայացնէ «Ղրիմի կամուրջ. պատրաստուած է սիրով!» ռոմանթիկ կատակերգութիւնը։

Ըստ Panorama.am-ի՝ սիւժէին հիմքը Գերչի նեղուցին շինարարութիւնը եւ եկուոր շինարարներու ու տեղի բնակիչներու կեանքն է։

Ֆիլմի սենարի հեղինակն է լրագրող Մարգարիտա Սիմոնեան։ Անոր խօսքով, ֆիլմը սիրոյ մասին է։

«Նախքան սենարը գրելը, մենք քանի մը անգամ եղած ենք այնտեղ, որպէսզի դիտենք, ծանօթանանք մարդոց հետ, խօսինք։ Ոմանք դարձած են ֆիլմի հերոսներու նախատիպերը»,- նշած է Սիմոնեան։

Ֆիլմը նկարահանուած է Գերչի նեղուցի ջրային հատուածին եւ Տուզլա կղզիին վրայ։ Ֆիլմին մէջ նկարահանուած են Իրինա Ռոզանովան, Եկատիրինա Շպիցան, Ալէոնա Խմելնիցկայեան, Լաուրա Քէոսեանը, Լարիսա Մալեւաննայեան եւ այլ դերասաններ ու իսկական ղրիմցիներ։

«Ղրիմի կամուրջ. պատրաստուած է սիրով!» ֆիլմի անդրանիկ ներկայացումը պիտի կայանայ Նոյեմբեր 1-ին։

Source: Yerakouyn

You are donating to : Greennature Foundation

How much would you like to donate?
$10 $20 $30
Would you like to make regular donations? I would like to make donation(s)
How many times would you like this to recur? (including this payment) *
Name *
Last Name *
Email *
Phone
Address
Additional Note
paypalstripe
Loading...