News

20
Mar

Քաղաքական Ցինիզմ, Թ՞է Տհասութիւն

Երէկ մեր պետականութեան
հիմնադիր հայրերից Արամ Մանուկեանի ծննդեան օրն էր: Այս օրերին հազար ու մի տագնապով
ծանրաբեռնուած, տրտում միտքս սաւառնում է ժամանակի մէջ, անցեալից արձագանգեր ու դասեր
փնտռում: Յետոյ փորձում է հասկանալ վարակին ու ճգնաժամին անփուսափելիօրէն յաջորդող
ապագայի նոր աշհարհակարգում մեր` իբրեւ պետութեան անելիքները, վարքագիծն ու մարտահրաւէրները:

Իսկ մինչ այդ Արամի հետ եմ, որ ստանձնել էր ներքին գործերի նախարարի
պաշտօնն ու կեանքը զոհեց յանուն պետականութեան` դառնալով այդ օրերին մոլեգնող տիֆի
զոհ:
այդ օրերին պետականութեան համար զոհաբերութիւնը ոչ արտասովոր էր, ոչ էլ` քննարման հարց:
Առաջին վարչապետ Քաջազնունու որդին` Արամն, ընկել էր թուրքերի դէմ մղուող մարտերում,
իսկ Ղարաքիլիսայի մարտերում անյայտ կորել էր միւս վարչապետի` Օհանջանեանի Մոնիկ որդին:
1918թ. Վանում զոհուեց Հ. Թումանեանի Արտաւազդ որդին: Որքան էլ ծանր է ու անողոք, բայց
այսպիսին է անկախութեան եւ պետականութեան գինը: Ու սա հասկացել էին բոլորը` մտաւորականից
մինչեւ վարչապետ:

Արտակարգ դրութեան երրորդ օրն է: Աշխարհը փակուած ու կաթուածահար
մի փոքր կաթսայ է դարձել, ուր բոլորին միացնում է միայն վարակակիրների մասին համաշխարհային
թուատախտակը: Մենք մխիթարւում ենք զոհերի բացակայութեամբ ու սպասում յետոյին: Ի հարկէ,
վարակից յետոյ էլ կեանք կայ: Բայց, հաստատ, ուրիշ որակներով, ուրիշ միջավայրում, խաղի
այլ կանոններով, ուր մեծագոյն դերակատարութիւն ունեն իշխանութիւն իրականացնողների պետականութեան
գիտակցութեան իմունիտետը, արժէքային համակարգն ու դրանց նուիրուելու ինքնամոռաց խիզախումը:

Այս օրերին, երբ համաշխարհային տագնապն ու ճգնաժամը, բոլորից, իշխանութիւն
իրականացնողներից յատկապէս` աննախադէպ որակներ, ներազգային համախոհութիւն է պահանջում,
ՀՀ առողջապահութեան նախարար Ա. Թորոսեանը յայտարարում է, որ դատական համակարգը չի վայելում
ժողովրդի մեծամասնութեան վստահութիւնը, հետեւաբար հրաժարւում է կատարել Վերաքննիչ քաղաքացիական
դատարանի որոշումն ու ներողութիւն խնդրել «սուրբ Գրիգոր Լուսաւորիչէ ԲԿ նախկին տնօրէնից:

Անկեղծ ասած, իմ ոչ կարճ կեանքում, գոնէ մեր երկրում, չեմ յիշում
նման դէպք, երբ դատարանի որոշումն այսպէս արհամարհուէր, այն էլ` գործադիր իշխանութեան
բարձր ներկայացուցչի կողմից:

Սա ի՞նչ է` քաղաքական ցինիկութիւն, քաղաքացիական անհնազանդութիւն,
թէ՞ տհասութիւն… Բայց սա սոսկ դատական իշխանութեան նկատմամբ արհամարհանք չէ, սա արհամարհանք
է պետականութեան, օրէնքի, սահմանադրականութեան, մեր ողջ պետական ժառանգութեան նկատմամբ,
որի մի հատուածը կառավարելու <<բախտին>> է արժանացել նոյն նախարարը:

Սա պետութիւնն ու նրա ինստիտուտները քաոսի տանելու ամենակարճ ճանապարհն
է, այն էլ արտակարգ դրութեան պայմաններում: Ի դէպ, անցեալն այդքան հիւանդագին ու մոլեռանդ
մերժող նախարարը գիտի՞ արդեօք, որ Հհ-ում այսօր գործող արտակարգ դրութիւնն յայտարարուել
է` «արտակարգ դրութեան իրաւական ռեժիմի մասինէ ՀՀ օրէնքով, որն ընդունուել է նախկինների
ժամանակ:

Արդեօք ես կամ ուրիշները, նկատի ունենալով նախարարի վարքագիծը,
նրա հանգոյն կարող ենք յայտարարել, թէ նախարարը չի վայելում մեր վստահութիւնը, հետեւաբար
չենք հաւատում վարակի դէմ պայքարի նրա քաղաքականութեանն ու գործողութիւններին: Իրաւունք
ունենք, իրաւունքը նաեւ նախադէպով է հիմնաւորւում…

Բայց լաւ է, որ մեր հասարակութեան մէջ, այնուամենայնիւ, կան ինստիտուցիոնալ
յիշողութեամբ եւ պետական արժէքներով առաջնորդուող քաղաքացիներ, ովքեր, մանաւանդ, համազգային
տագնապի պահին պետական ու ազգային շահով ուղղորդուել գիտեն…

Սա էլ կ’անցնի, վարակից յետոյ կեանք կայ, ուրիշ կեանք, ուրիշ քաղաքական,
բարոյական ու ազգային ազդակներով, եւ այդ իրականութեան մէջ ոչ ազգային, ոչ պետական
մտածողութեամբ, այս հողի հետ կապ չունեցող մարդիկ, նրանք, ովքեր չունեն մեր հայրենիքը
հզօր ու միասնական տեսնելու երազանք, տեղ պիտի չունենան…

20.03. 2020

Source: Yerakouyn

You are donating to : Greennature Foundation

How much would you like to donate?
$10 $20 $30
Would you like to make regular donations? I would like to make donation(s)
How many times would you like this to recur? (including this payment) *
Name *
Last Name *
Email *
Phone
Address
Additional Note
paypalstripe
Loading...